Ավարտել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետը, մասնագիտությունը՝ գեոմորֆոլոգ։ 1992-1994 թվականներին՝ քարտեզագիր ԵՊՀ «Ատլաս» լաբորատորիայում և խմբագիր-քարտեզագետ՝ Երկրաբանության և քարտեզագրության ինստիտուտում։ 1994-1999թթ.՝ «Ազգ» թերթի թղթակից։ 1999-2000թթ.՝ «Երկիր» թերթի քաղաքական մեկնաբան։ 2000 թվականից՝ «ԳԱ» թերթի քաղաքական մեկնաբան։ Տարբեր տարիներ համագործակցել է ռուսաստանյան ՌԵԳՆՈՒՄ լրատվական գործակալության, ռադիո «Սվոբոդա»-ի ռուսական ծառայության, Armenianow ինտերնետային թերթի հետ, հանդիսանում է քաղաքական հետազոտությունների «Կավկազ» ռուսաստանյան ինստիտուտի վերլուծաբան։
Մասնագիտական հետաքրքրությունների ոլորտը-Ղարբաղյան հիմնախնդիր, տարածաշրջանային քաղաքականություն։ 1990-ականներից որպես մի շարք հայկական և ռուսական ԶԼՄ-ների քաղաքական մեկնաբան աշխատել է Հյուսիսային Կովկասի և Վոլգայի ավազանի ինքնավարություններում, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներում, ինչպես նաև Վրաստանում։ Հեղինակել է մի քանի գեղարվեստական գրքեր (հայերեն), Հայաստանի պատմության և աշխարհագրության վերաբերյալ չորս ալբոմներ և երկու հետազոտություններ (ռուսերեն) տարածաշրջանային քաղաքական պատմության թեմաներով («Ադրբեջան» հրաձգարանը»-2012թ. «Երևան. խաչով կամ խաչի վրա»-2013թ.)։